«Հիշեք էներգիտիկ շարժումը, թե Աշոտյանն ով էր հեղափոխությունից առաջ»,-այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, երկրորդ անգամ մոտենալով ամբիոնին, հայտարարեց Ծառուկյան դաշինքի անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Սրան արձագանքեց ԱԺ մյուս փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ իրավունք չկա երկրորդ անգամ մոտենալ ամբիոնին՝ հավելելով, որ Մելքումյանը կարգը պահողներից մեկն է:
Միքայելյանն ասաց, որ իր իրավունքները ինքը շատ լավ գիտի ու պետք չէ տեղից ելույթներ ունենալ. «Շարունակեք վարել»:
«Դուք ինձ մի ասեք, թե ինչ պետք է անեմ»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պետք է շարժվել կանոնակարգ օրենքով, ոչ թե Մելքումյանի ցուցումով:
«Ուրեմն, Դուք կոմենտներ մի արեք, շարունակենք կոռեկտ վարել»,-հայտարարեց Մելքումյանը:
Մելքումյանի ելույթի ժամանակ ծափեր էին հնչում նիստերի դահլիճում: