Հայաստան Քաղաքական 

Եթե ես չլինեմ ԱԺ փոխնախագահ, աշխարհը շուռ չի գա. Շարմազանով

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն մասնակցելու է արդյո՞ք կայանալիք արատահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է բոլոր քաղաքական գործընթացներին. «Մենք, երբ իշխանություն էինք, շատ դեպքերում ընդդիմությանը մեղադրում էինք քաղաքական պրոցեսներին չմասնակցելու մեջ: Եթե դու քաղաքական կուսակցություն ես, պետք է մասնակցես քաղաքական գործընթացներին»:

Հարցին, թե քանի տոկոս կունենա ՀՀԿ-ն, Շարմազանովն ասաց, որ գուշակ չէ, չի կարող ասել, սակայն Հանրապետականը ներկայանալի ներկայություն կունենա Ազգային ժողովում:

Անդրադառնալով ԱԺ նախագահի և փոխնախագահների ետկանչին՝ Շարմազանովն ասաց, որ դա հստակ օրենքով սահմանված է. «Ես երեք անգամ ընտրվել եմ  ԱԺ փոխնախագահ: Եթե հիմա կորոշվի, որ ես չեմ լինելու ԱԺ փոխնախագահ, աշխարհը շուռ չի գա»:

Նույն շարքից