Հայաստան Քաղաքական 

Ամեն փայլուն բան չէ, որ գլուխ է. Էնֆիաջյանն Արմեն Աշոտյանին ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ անվանեց

«Տիկին Նաղդալյան, այս ամբիոնից խոսում եք ու ուզում եք ներկայանալ որպես ՀՀ քաղաքացի: ՀՀ քաղաքացու գրպանով մոտ երեք միլիոն դրամի հեռախոսով խոսացել եք, ամիսներ շարունակ չցանկացաք մարել այդ գումարը, ամոթ է, դրա մասին խոսեք»,-այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Էնֆիաջյանը խոսեց նաև Խոսրով Հարությունյանի  հայտարարության մասին, թե կառավարության ծրագրում չկան Ծառուկյան դաշինքի ծրագրի դրույթները՝ հայտարարելով, որ պետք չէ պաշտպանել իրենց. «Ավելի լավ կլինի խոսեք այն մասին, որ Դուք Ձեր գործընկերոջ հետ հասարակությանը բաժանում էիք կարտոֆիլ ու միս ուտողների»:

Աշոտյանին անդրադառնալով՝ Էնֆիաջյանը հայտարարեց.  «Դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք: Ես Ձեզ ասել եմ ու մեկ անգամ ևս ասում եմ՝ ամեն փայլուն բան չէ, որ գլուխ է: Զսպվածություն ցուցաբերեք: ՀՀ քաղաքացին իր դիրքորոշումը հայտնել է»:

Նույն շարքից