Հասարակություն Պատահարներ 

Այրվել է զրուցարան-տաղավար. Տուժածներ չկան

analitik.am

Հունիսի 7-ին, ժամ 14:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում չբնակեցված տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գարգառ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է ինքնաշեն զրուցարան-տաղավար (մոտ 18 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:41-ին: Ամբողջությամբ այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով (սեղան, նստարան):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից