Հայաստան Քաղաքական 

Սամվել Ֆարմանյանը զգուշացնում է Միքայել Մելքումյանին

«Ես բոլորին կոչ եմ անում կառավարության ծրագիրը շարունակել քննարկել կոռեկտության սահմաններում, չտրվել պահի կամ էմոոցիաների ազդեցությանը և չասել բառեր, որոնք երկու կամ հինգ քայլ հետո կարող են մարդուն ստիպել փոշմանել»,-այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ապա, դիմելով ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին, Ֆարմանյանը խնդրեց նախագահ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել «քաղաքական բռնապետ» արտահայտությունը՝ իր նշած նախաբանի հանգամանքով պայմանավորված:

Մելքումյանն իր հերթին Ֆարմանյանին կոչ արեց զսպել հակադարձելու մոլուցքը  և բոլոր արտահայտություններն ընկալել քաղաքական հարթության վրա. «Այն, ինչ կա իրականությունը, այդպես էլ կա, կարողացեք ընկալել իրականությունը»:

Նույն շարքից