Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Գործարարները Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ ճամպրուկներով գումար են տարել նախագահական

analitik.am

«Ես գործարարներին հրավիրել եմ և ասել` չգիտեմ, թե ամսական քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդպիսի պարտավորություններից»,-այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հաստատումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե գործարարներին հարցրել է՝ եղել է արդյո՞ք նման մեխանիզմ, վերջիններս ասել են՝ այո. «Ես ասել եմ, որ դուք ազատված եք: Գործող կառավարությունն այդ նույն գործարարներին ճամպրուկներով փողեր է նվիրել փաստացի: Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերն ինձ տալու պարտականությունից, նշանակում է, որ ես այդ փողերը նվիրել եմ նրանց»:

Փաշինյանը նշեց, որ վերոնշյալ ճամպրուկների այն մասը, որը պետք է բյուջե գնա, կգնա, իսկ մյուս մասը, վարչապետը հույս ունի, որ կներդրվի Հայաստանի տնտեսության մեջ:

Նույն շարքից