Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանն իրար հակասող տեսակետներ ունեն կարևորագույն հարցի շուրջ

analitik.am

«Եթե որևէ մեկը խոսում է իշխանության հավասար բաշխման մասին, խոսում է իշխանության չգոյության մասին, և մենք թույլ չենք տա երկրում լինի երկիշխանություն, եռիշխանություն, որովհետև դա անպատասխանատու է պետության ապագայի նկատմամբ»,-այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հաստատումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետին: Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ցանկացած երկրում կայունության, երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին խոսելիս, մի քանի հիմնարար խնդրի մասին պետք է խոսել, որոնցից մեկը իշխանության հավասար բաշխումն է, որը շատ էական է:

 

Նույն շարքից