Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի և Սփյուռքի նախարարի երկխոսությունը

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն  իր ՖԲ էջում գրել է.

«Ահա այսպիսի երկխոսություն ունեցանք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ քննարկում էինք իմ առաջին հնարավոր այցի թեման:

Վարչապետ - Իսկ դու նաև արաբերե՞ն գիտես

Ես - Չէ

Վարչապետ - Վատ է, շատ վատ է

Ես - Հիմա ի՞նչ, հրաժարական տա՞մ

Վարչապետ - Չէ, ուղղակի արաբերեն էլ սովորիր

Հ.Գ. Օ՜ֆ, օ՜ֆ, երբ ինչ-որ հրաշքով գա այն օրը՝ գրաֆիկս մի քիչ թեթևանա, պիտի սկսեմ նաև արաբերեն սովորել, ինչպես ասում են՝ վարչապետն է ասել»:

Նույն շարքից