Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վատ է վերաբերում Սասուն Միքայելյանի քայլին

analitik.am

Հունիսի 7-ին խորհրդարանի կողմից կառավարության ծրագիրը հաստատելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր կուսակից Սասուն Միքայելյանի կողմից Նորատուսցի Ալիկի ազատության համար երաշխավորագիր գրելուն, հայտարարեց, որ ինքը շատ վատ է վերաբերում դրան. «Ես կարծում եմ, որ դա սխալ քայլ էր, ինչի մասին ուղիղ և ազնիվ ասել եմ իմ ընկերոջը՝ Սասուն Միքայելյանին»:

Հիշեցնենք, որ ԵԼՔ պատգամավոր Սասուն Միքայելյանը և Ծառուկյան դաշինքի 9 պատգամավոր երաշխավորագիր էին ուղարկել վերոնշյալ քրեական հեղինակության նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխելու համար, ինչը դատարանի կողմից մերժվել էր:

Նույն շարքից