Հայաստան Քաղաքականություն 

«Կտավամարտ»՝ Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ Աշոտյանը չկատարեց կրթության նախարարի պաշտոնում աշխատելիս իր՝ բոլոր առաջին դասարանցիներին համակարգչով ապահովելու խոստումը, ասաց, թե Զոհրաբյանի ելույթն իրեն հիշեցրեց Դելակրուայի հայտնի «Ազատությունը բարիկադների վրա» կտավը, բայց շատ դեկորատիվ:

Ի պատասխան դրա՝ Զոհրաբյանն Աշոտյանին խորհուրդ տվեց առավել ուշադիր ուսումնասիրել Կարավաջոյի «Յուդիթ և Օլոֆեռն» կտավը: Կտավում Յուդիթը կտրում է Օլոֆեռնի վիզը՝ դրանով լուծելով իր ժողովրդի վրեժը և խուճապի մատնելով թշնամու բանակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից