Հայաստան Քաղաքականություն 

Առաջին փոխվարչապետն ասել է, թե որ Հանրապետականները կշարունակեն մնալ իրենց պաշտոններում

analitik.am

«Բազմաթիվ պրոֆեսիոնալներ, ովքեր հին Հայաստանում, հին խաղի կանոններով նաև ստիպված են եղել կուսակցական պատկանելություն ունենալ, գաղափարապես ՀՀԿ անդամ են եղել, բայց պրոֆեսիոնալ են և թաթախված չեն որևէ կոռուպցիոն սկանդալների մեջ, պետք է շարունակեն պաշտոնավարել»,-հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ինչ-որ մեկը զուտ ՀՀԿ-ական լինելու համար չպետք է ենթարկվի քաղաքական հալածանքների, վենդետայի և այլն:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳ Նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե նախարարի երրորդ տեղակալը ՀՀԿ-ական է լինելու, Միրզոյանն ասել է, որ դա դեռ փաստ չէ:

 

Նույն շարքից