Բարի օր Հասարակություն 

Ահազանգ՝ կամրջի փլուզման վտանգի մասին. Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը /թարմացված/

analitik.am

Հունիսի 7-ին, ժամը 15:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին գտնվող կամուրջը վթարային է, կա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ կամրջի վերևի հատվածում, առաջացել է փոս՝ մոտ 0,5 քմ, իսկ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի ներքևի ձախակողմյան հատվածում, թուլացել են երկաթբետոնե կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզային ճանապարհային ոստիկանության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընդհանուր բաժնի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին:

«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ ղեկավարի հավաստմամբ կիրականացվեն ճանապարհի վերանորոգման աշխատանքներ: Կամրջի փլուզման վտանգ չկա. ՃՇՇ աշխատակիցները կամրջի վերևի հատվածում՝ ճանապարհին, տեղադրել են արգելքներ:

Նույն շարքից