Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններից

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցություններից, որը պետք է տեղի ունենար կանադական Քվեբեքում՝ G7-ի գագաթաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարությունում իր աղբյուրին:

Աղբյուրի խոսքերով, Թրամփը հոգնել է Մեյի ուսուցչական խոսելաոճից.  «Մի նեղացիր, բայց նա նման է դպրոցի ուսուցչուհու: Չեմ կարծում, թե նա ինչ-որ մեկի հետ լավ հարաբերություններ ունի»,-ասել է պարբերականի զրուցակիցը:

Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ Թրամփն ուղղակի հոգնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հաճախակի կրկնվող խնդրանքներից, ինչը տպավորություն է ստեղծում, որ վերջինս հարաբերություններն օգտագործում է իր շահերի համար:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ հունիսի 8-9-ին կայանալիք գագաթաժողովում Թրամփը հանդիպելու է Կանադայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ:

 

Նույն շարքից