Քաղաքականություն 

Էրդողանը պատերազմով է սպառնում

analitik.am

Եթե Իրաքը չլուծի ահաբեկչության հետ կապված խնդիրները, Թուրքիան կարող է ռազմական օպերացիա սկսել իրաքյան 3 քաղաքներում: Այս մասին  CNN Turk-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Սինջարին, Քանդիլուին և Մահմուրին:

Մարտի կեսերին Էրդողանն արդեն նմանատիպ հայտարարությամբ հանդես եկել էր՝ սպառնալով ոչնչացնել Իրաքի հյուսիսում գտնվող քրդական միավորումները, որոնց Անկարան ահաբեկիչ է անվանում:

 

 

Նույն շարքից