Հասարակություն 

Հերթական սկանդալն է հասունանում Facebook-ի շուրջ

analitik.am

Facebook-ի 14 միլիոն օգտատիրոջ անձնական հրապարակումներ դարձել են հանրության սեփականությունը: Այս մասին հայտնում է The Verge-ը՝ հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչներին:

Ընկերությունից հայտնում են, որ տեխնիկական խնդիրների պատճառով օգտատերերի հրապարակումները, որոնք եղել են կոնկրետ մարդկանց համար, դարձել են հասանելի բոլորին: Խափանումը տեղի է ունեցել մայիսի 18-27-ին:

Սոցցանցը կատարվածի մասին հայտնում է բոլոր այն օգտատերերին, ովքեր տուժել են տեխնիկական խափանման պատճառով:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբներին աշխարհի  խոշորագույն սոցկայքը խոստովանել էր ավելի քան 90 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսքի փաստը:

Նույն շարքից