Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն Ավստրիայի 31-ամյա կանցլերին խնդրել է հանդիպում կազմակերպել Թրամփի հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն  Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցին խնդրել է այս ամառ Վիեննայում հանդիպում  կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, պնդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ Պուտինը Քուրցին այդ հարցով դիմել է Ավստրիայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ: Քուրցը խոստացել է, որ կխոսի Թրամփի հետ:

The Wall Street Journal-ը նաև գրում է, որ Ավստրիան ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է իր տարածքում կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը:

Սպիտակ տունն արդեն ստացել է առաջարկը և մտածում է հանդիպման մասին:

Նույն շարքից