Հասարակություն Պատահարներ 

Երևանում ավտոտնակի տանիքը քամուց պոկվել և ընկել է լարերի վրա

analitik.am

Հունիսի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոր փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքը քամուց պոկվել և ընկել է լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ն. Դ.-ի ավտոտնակի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 25 քմ), քամուց քշվել և ընկել է էլեկտրական լարերի վրա: Տուժածներ չկան:

Փրկարարներն ապամոնտաժել են ավտոտնակի տանիքը և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից