Հասարակություն 

Սխալմամբ ողջ-ողջ թաղված նորածինը 8 ժամ մնացել է գետնի տակ և հրաշքով ողջ մնացել

analitik.am

Բրազիլիայում նորածինը, ում սխալմամբ մահացած են համարել և թողել, 8 ժամ անց է կացրել գետնի տակ և ողջ է մնացել, այս մասին հայտնում է The Mirror-ը:

Երեխային հայտնաբերել են ոստիկանները, ովքեր գետնի տակից ինչ-որ անհասկանալի ձայներ են լսել: Երբ իրավապահները սկսել են քանդել հողը, մոտավորապես 50 սմ խորության վրա հայտնաբերել են ողջ-ողջ թաղված երեխային:

Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները հայտնում են, որ նրա վիճակը կայուն է:

Նորածինի մայրը 15-ամյա աղջիկ է՝ հնդկուհի: Նա հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ կարծել է, թե երեխան մահացել է, ինչից հետո 57-ամյա տատի խորհրդով երեխային փաթաթել են կտորի մեջ և թաղել:

 

Նույն շարքից