Գլխավոր Տնտեսություն 

Սևանա լիճը՝ լավագույն հնգյակում. ԱՊՀ երկրների 2018 թվականի լավագույն հանգստյան գոտիները

analitik.am

Տուրստատ վերլուծական կենտրոնը կազմել է 2018 թվականի ամռան համար ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերի ցանկը: Լավագույն ուղղությունների ցանկը հրապարակվել է գործակալության պաշտոնական կայքէջում:

Լավագույն հանգստյան գոտիների առաջին հնգյակում հայտնվել են ղազախական Բուրաբայը, ղրղզական Իսսիկ-Կուլ լիճը, բելոռուսական Նարոչ լիճը, Կասպից ծովի ադրբեջանական ափերը և հայկական Սևանա լիճը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարժենա հանգիստը վերոնշյալ հանգստյան գոտիներում, ապա ամենաէժանը կարելի է հանգստանալ Իսսիկ-Կուլում՝ 50 դոլար, իսկ ամենաթանկը՝ Բաքվի լողափերում՝ 100 դոլար:

 

Նույն շարքից