Գլխավոր Քաղաքականություն 

Ի՞նչ եք մեզնից սպասում. Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը

analitik.am

Հայաստանը դեմ կլինի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Այս մասին Ռուսաստանում Կոմերսանտի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը երկիր է, որն այսօր փակել է իր սահմանները Հայաստանի համար, միակողմանի միջոցներ է ձեռնարկում Հայաստանի դեմ. «Բաքուն քաղաքականություն է վարում, որն ուղղված է ցանկացած փոխգործակցության, վստահության մթնոլորտի, մարդկային շփումների հաստատման դեմ»:

«Ուշադրություն դարձրեք նաև տերմինալոգիային, որն օգտագործվում է Հայաստանի և ամբողջ հայության դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է: Ի՞նչ եք մեզանից սպասում»,-հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:

Հարցին, թե դա նշանակում է արդյո՞ք, որ Հայաստանը դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, Մնացականյանն ասել է՝ «Դուք ձևակերպեցիք Հայաստանի դիրքորոշումը»:

 

 

Նույն շարքից