Հայաստան Քաղաքականություն 

Ինձ համար պարզ է, թե ինչ կառույցներ կան, որտեղ օր առաջ պետք է աշխատել. Դավիթ Սանասարյան

analitik.am

«Իմ նախնական հավաքագրած ինֆորմացիայով և նախնական ուսումնասիրությունների արդյունքում ինձ համար պարզ է, թե ինչ կառույցներ կան, որտեղ օր առաջ պետք է աշխատել»,-այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը նշեց, որ կան պատկերացումներ, բայց դրանց մասին կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ իր ղեկավարած կառույցը կունենա կանոնադրություն, կառուցվածք, ինչի մասով նիստը լինելու է այսօր:
Սանասարյանը հրաժարվեց տալ ամենակոռումպացված կառույցների անունները՝ նշելով, որ այս մասին կխոսի միայն ուսումնասիրություններից հետո:

 

Նույն շարքից