Հայաստան Քաղաքականություն 

Ինչու հենց Սյունիքի և Արմավիրի նոր մարզպետների հարցն այսքան ձգձգվեց. Պարզաբանում է նախարարը

analitik.am

Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե ինչու հենց Սյունիքի և Արմավիրի մարզերում մարզպետների նշանակումն այսքան ձգձգվեց, նշեց, որ նորմալ քաղաքական պրոցես է, քննարկումներ են եղել և հիմա է որոշումը կայացվել:

Ինչ վերաբերում է վայոցձորցիների բողոքին, ովքեր դժգոհ են մարզպետի նշանակումից, Պապիկյանն ասաց, որ արդեն հանդիպել է Շատին համայնքի բնակիչների հետ, իսկ վաղը կկարողանա հանդիպում ունենալ Վայոց ձորում, երբ գնա ներկայացնելու այդ մարզի և Սյունիքի նոր մարզպետներին. «Ես միշտ բաց եմ, խնդիր չկա»:

Պապիկյանն ասաց՝ եթե Վայոց ձորի մարզպետի մասով հարցեր կան, պետք է դիմել ԲՀԿ-ին, քանի որ հենց այդ կուսակցության թեկնածուն է նոր մարզպետը. «Ես իմ ֆունկցիաների շրջանակներում վստահեցնում եմ, որ ոչ մի մարզպետ չի կարող օրենքները շրջանցել և պատասխան չտալ օրենքի առաջ»:

 

 

Նույն շարքից