Հայաստան Քաղաքականություն 

Սյունիքի նորանշանակ մարզպետը սյունեցիներին կոչ է անում չվախենալ

analitik.am

Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը, խոսելով մարզում առկա վախի մթնոլորտի մասին, կոչ արեց սյունեցիներին  չունենալ վախի մթնոլորտ, որովհետև ինքը պատասխանատու է բոլորի համար. «Ես պատրաստակամ եմ,  ցանկացած պահի հասանելի եմ ցանկացած սյունեցուն։ Ոչ ոք չի կարող խնդիր ունենալ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե մտավախություն չունի արդյո՞ք, որ իր վրա ազդցություն կլինի, Համբարձումյանն ասաց, որ նման բան լինել չի կարող. «Եթե լինեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Նորանշանակ մարզպետը նաև խոսեց կադրային քաղաքականության մասին՝ հայտնելով, որ ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ կլինեն:

Նույն շարքից