Բարի օր Հասարակություն 

«Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոն՝ հունիսի 10-ին՝ ժամը 17:00-21:00

analitik.am

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 10-ին՝ ժամը 17:00-21:00-ն Երևանում կանցակցվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը.

«Հարգելի համաքաղաքացիներ,
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 10-ին՝ ժամը 17:00-21:00-ն Երևանում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը: Փառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ավանդույթների պահպանման» հկ-ի հետ համատեղ՝ «Երևանյան ամառ 2018» միջոցառումների ծրագրով։ Այս տարի փառատոնը կանցկացվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։ Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն Երևանի մի շարք ռեստորաններ, հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոները, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ուտեստները:
Միասին տոնենք Երևանի 2800-ամյակին նվիրված սիրված այս փառատոնն ու միասին զգանք Երևանի համն ու հոտը»:

 

 

Նույն շարքից