Հասարակություն Պատահարներ 

Երևանում ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

analitik.am

Հունիսի 8-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են «Mitsubishi Colt Plus» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Կ.) վրայից:

Նույն շարքից