Հայաստան Քաղաքականություն 

Կարող են արդյո՞ք Սամվել Ալեքսանյանն ու մյուս գործարարները հայտնվել Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում

analitik.am

Ազգային ժողովի կողմից հունիսի 7-ին կառավարության ծրագիրն ընդունելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե բացառում է արդյո՞ք, որ ՀՀԿ շարքերը լքած գործարարները կարող են հայտնվել իր կուսակցությունում, հայտարարել է, որ այդ նույն գործարարներին հարց է տվել և ցանկացել է իմանալ, թե ինչու են վերջիններս ցանկանում պատգամավոր դառնալ:

Փաշինյանի խոսքերով, գործարարներն ասել են, որ բացարձակապես չեն ցանկանում լինել պատգամավոր, ուղղակի իրենց ասել են, որ դառնան պատգամավոր և ձայներ հավաքեն կուսակցության համար. «Պատգամավորի կարգավիճակը պետք է պատվաբեր լինի, մարդիկ պետք է զգան, որ պետությունն ու ժողովուրդը շնորհակալ են օրինապահ գործարարներից, ովքեր աշխատում են, աշխատատեղեր են ստեղծում, շահույթ են ստանում, բայց ուրիշներին և պետությանը եկամուտ ստանալու հնարավորություն են տալիս: Այս գործարարները չպետք է դառնան պատգամավոր, որովհետև պետությունը պետք է երաշավորի նրանց բիզնեսի անվտանգությունը: Մենք ոչ մեկի հետ ոչ մի տոկոս փայ չեն ուզում մտնել»:

Փաշինյանը նշել է, որ հիմա գործարարները կարիք չունեն պատգամավոր դառնալով իրենց բիզնեսը պաշտպանել:

 

Նույն շարքից