Հասարակություն Տնտեսություն 

Աշխարհի ամենաթանկ զբոսանավերը

analitik.am

Միլիարդատերն իսկական միլիարդատեր չէ, եթե իր սեփական զբոսանավը չունի, նկատում է Business Insider-ը` ներկայացնելով բոլոր ժամանակների ամենաթանկ զբոսանավերը:

Պարզվում է` բոլոր ժամանակների 10 ամենաթանկ գնումների շարքում 8-ը զբոսանավեր են, իսկ միջին միլիարդատերը զբոսանավերի վրա 22 մլն դոլար է ծախսում:














Եվ այսպես 8-րդը Ալիշեր Ուսմանովի` Ռուսաստանի ամենահարուստ մարդու զբոսանավն է` Dilbar-ը, որը նա ձեռք է բերել 2012-ին 263 մլն դոլարով: Նախատեսված է 20 մարդու համար, ունի լողավազան և ուղղաթիռի վայրէջքի գոտի:



Հանգուցյալ Բորիս Բերեզովսկու Radiant-ը նրա մահից հետո 286 մլն դոլարով վաճառվեց արաբ միլիարդատեր Աբդուլա Ալ-Ֆութայմին: Սա ավելի շատ «բոնդական» համակարգ է, քան սովորական թանկ զբոսանավ. ունի ձայնային զենք և հեռավորության վրա նավեր խորտակելու հնարավորություն:



300 մլն-անոց Pelorus-ը պատկանում է Դեյվիդ Գեֆենին, որը դա գնել է Ռոման Աբրամովիչից: Այստեղ երկուսն են՝ թե՛ թռիչքուղին, թե՛ լողավազանները:



5-րդը Dubai-ն է, որը պատկանում է Դուբայի շեյխ Ռաշիդ ալ-Մաքթումին: Սա աշխարհում 3-րդն է իր մեծությամբ, իսկ ժամանակին, երբ կառուցվեց ամենաթանկն էր` 300 մլն: Ամեն ինչից բացի այս զբոսանավը նաև իր սուզանավն ունի:



Հաջորդը A անվանումով սուպեր զբոսանավն է, որը գնահատվում է 323 մլն դոլար,  պատկանում  է ռուսաստանցի օլիգարխ Անդրեյ Մելնիչենկոյին: Այստեղ ծորակներն արժեն 40 հազար դոլար, աստիճանի դեկորները` 60 հազար: Այժմ տերը դատի է տվել հոլանդական ընկերությանը, քանի որ չի հավանում իր զբոսանավի ներկը:



Serene-ը արժե 330 մլն դոլար, պատկանում է օղու բիզնեսով զբաղվող ռուսաստանցի Յուրի Շեֆերին: Ունի 12 սենյակ, բացօթյա կինոթատրոն և, իհարկե, լողավազաններ:



Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի Eclipse-ն արժե 485 մլն դոլար: Ժամանակին աշխարհի ամենամեծ այս զբոսանավը ունի ոչ միայն վարսավիրանոց ու ռեստորան, ի թիվս այլնի, այլև պապարացիներից պաշտպանվելու լազերային համակարգ:



Այսօր ամենամեծ և ամենաթանկ զբոսանավը Azzam-ն է: 627 մլն-անոց հսկան պատկանում է ԱՄԷ-ի նախագահ շեյխ ալ-Նահյանին: Գերմանացիները 4 տարի կառուցել են այս նավը, որն ունի 50 սենյակ:


Նույն շարքից