ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի «G7»-ի գագաթաժողովին, այս մասին հայտնում է Reuters-ը:
Associated Press-ի թղթակիցն իր հերթին հայտնում է, որ ԱՄՆ նախագահը կոչ է արել վերականգնել G8-ի ձևաչափը՝ այնտեղ վերադարձնելով Ռուսաստանը:
Հարկ է նշել, որ Մոսկվային վերադարձին դեմ է Գերմանիան, ինչի մասին հունիսի 8-ին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը: