Հասարակություն 

Ինչ կապ ունի աշխարհահռչակ լրագրողի մահը Արցախ այցելելու հետ. Լապշինի գրառումը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ եք դուք կարծում, ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կապ ունի՞ Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները նրան քննադատում էին և սպառնում: Վերջերս ես Le Monde ամսագրում հոդված հրապարակեցի «Ադրբեջանը գողանում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրենց դուր չեն գալիս» վերնագրով...եվ ահա, անսպասելի «ինքնասպանություն»: Հիշեցնեմ, որ Բաքվի բանտում իմ նկատմամբ սպանության փորձը ևս նրանք փորձում էին ներկայացնել որպես ինքնասպանություն

Հետգրություն. Հիշեցնեմ, որ հայտնի լրագրող Անտոն Նոսիկը «անսպասելի» մահացավ Ղարաբաղ այցելելուց կարճ ժամանակ անց, իսկ Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին նրան:

Հիշեցնենք, որ Բուրդենը մահացել է այսօր:

 

Նույն շարքից