Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

analitik.am

Հովակիմ Հովակիմյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է  Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ.

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ՝

1) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության,

2) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ, 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ և 167-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխանության,

3) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին, 167-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին համապատասխանության հարցերը քննելիս:

Նույն շարքից