Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որոշեն հարցաքննվել Մարտի 1-ի դեպքերով, բարդ իրավիճակի մեջ կդնեն ոմանց. «Ժամանակ»

analitik.am

Հայաստանում քանի դեռ բացահայտված չի լինի Մարտի 1-ը, իրավապահ համակարգի աշխատանքը հնարավոր չի լինի գնահատել բավարար, խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը: Մարտի 1-ի թեման հրատապ դարձավ տեղեկությունից հետո, որ կարող է հարցաքննվել Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Քոչարյանն ամենաշահագրգռվածն է, որ Մարտի 1-ը բացահայտվի:

Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա ինքը չի հայտնում հարցաքննվելու կամավոր պատրաստակամություն՝ այդպիսով, ըստ էության, փակելով տարաբնույթ խոսակցությունները: Մյուս կողմից՝ նույն կերպ, իհարկե, նույն հարցը պետք է ուղղել թերևս այդ ժամանակահատվածում գործող վարչապետ և ընտրված նախագահ համարվող Սերժ Սարգսյանին, որը նույնպես կարող է բացահայտման հարցում հնարավորը անելու տեսանկյունից հայտարարել, որ պատրաստ է հարցաքննվել: Լավ կլինի և թերևս ճիշտ կլինի, որ այդ իրադարձությունների վերաբերյալ հարցաքննվելու պատրաստակամություն հայտնի Լևոն Տեր-Պետրոսյանը, որն անկասկած կունենա իր ասելիքը, իր տեղեկատվական պաշարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից