Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում մտահոգ են Կիմ Չեն Ընի նվերի համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում մտահոգ են և չեն կարողանում որոշել, թե ինչ նվեր կարելի է մատուցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 12-ին Սինգապուրում: Այս մասին հայտնում է Politico-ը:

ԱՄՆ միջազգային հարցերի խորհրդի անդամ Սքոթ Սնայդերը նշել է, որ Կիմ Չեն ԸՆի համար նվեր ընտրելը հեշտ գործերից չէ. Պետք է լինի այնպիսի նվեր, որը չի վիրավորի վերջինիս, սակայն պետք է նաև չափից դուրս արժեքավոր բան չլինի:

Բացի դրանից, նվերը չպետք է խախտի պատժամիջոցների ռեժիմը, որը ՄԱԿ-ի ԱԽ-ն սահմանել է Հյուսիսային Կորեայի համար:

Փորձագետները նաև չեն կարողանում գուշակել, թե ինչ նվեր է Թրամփին մատուցելու Կիմ Չեն Ընը:
Հավելենք, որ նվերների փոխանակման մասին կետը ներառված է կայանալիք գագաթաժողովի պրոտոկոլում:

 

Նույն շարքից