Հասարակություն 

Ամերիկացի աշակերտներին թույլատրել են մարիխուանա օգտագործել

analitik.am

ԱՄՆ Կոլորադո նահանգում դպրոցների բուժաշխատողներին թույլ են տվել աշակերտներին մարիխուանա տալ, եթե կա ծնողների գրավոր համաձայնությունը: Այս մասին հայտնում է The Denver Post-ը:

Նոր օրենքի համաձայն, բուժաշխատողներն իրավունք են ստացել իրենց հետ դպրոց տանել մարիխուանա, որպեսզի հարկ եղած դեպքում այն տան աշակերտներին: Ինչ վերաբերում է նրան, թե որ պարագայում աշակերտները կարող են օգտվել դրանից, նշվում է օրինակ՝ հիվանդության նոպայի ժամանակ:

Մարիխուանան պետք է պահվի փակ արկղում և տրվի միայն այն աշակերտներին, ովքեր այն օգտագործում են բժիշկների որոշմամբ: Իրենք՝ աշակերտները, իրավունք չունեն դպրոց տանել մարիխուանա:

 

Նույն շարքից