Բարի օր Հասարակություն 

Թենիսի երկու կորտի չափ տարածք, 15 հազար լիտր ջուր...Ստեղծվել է աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչը

analitik.am

ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից Oak Ridge լաբորատորիան ստեղծել է աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչը: Ամերիկյան Summit  համակարգիչը կարողանում է մեկ վայրկյանում մինչև 200 միլիոն գործողություն կատարել, հայտնում է MIT Technology Review-ը:

Նշվում է, որ սուպերհամակարգիչը զբաղեցնում է թենիսի երկու կորտի չափ տարածք, մեկ րոպեում 15 հազար լիտր ջուր է օգտագործում հովացման համար և աշխատում է ավելի քան 27 000 չիպով:

Այս համակարգիչն իր հզորությամբ երկու անգամ գերազանցում է նախորդ ամենահզոր համակարգչին, որը ստեղծվել է Չինաստանում:

Summit-ն օգտագործվելու է բժշկական հետազոտություններ կատարելու նպատակով:

 

 

Նույն շարքից