Հասարակություն 

«Կարմիր կովը կաշին չի փոխում». Ադրբեջանը չգնահատեց հայկական կողմի մեծահոգությունը

analitik.am

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ: Հայկական կողմը չի մերժել խնդրանքը:

Սակայն, ինչպես երևում է, այս անգամ ևս ադրբեջանական իշխանությունները ցույց տվեցին իրենց իրական դեմքը՝ ևս մեկ անգամ համոզելով, որ «կարմիր կովը կաշին չի փոխում»: Այս փաստն ադրբեջանական մամուլը սկսել է օգտագործել ադրբեջանական հասարակությանը մոլորության մեջ գցելու համար:

Այսպես, ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են տարածել լուսանկարներ, որոնք արվել են գերեզմաններ խաղաղ բնակչության այցի ժամանակ՝ հայտարարելով, թե Գյուննութն անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո:

Հատկանշական է, որ լրատվամիջոցները հղում են անում Նախիջևանի առանձին բանակային միավորման մամուլի ծառայությանը:

 

 

Նույն շարքից