Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինի. Փոխնախարար

analitik.am

Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու՝ հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական գործակալության  աշխատակիցների հետ ժողովի ժամանակ: Այս մասին հայտնում են ԱՆ-ից:

«Դա անձամբ նախարարի և նախարարության հստակ դիրքորոշումն է: Իմ կողմից հավելեմ՝ բուժական հաստատությունների ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա Նոր Հայաստանի հստակ դիրքորոշումն է, և յուրաքանչյուր ապօրինություն կասեցվելու է օրենքով»,- հայտարարել է փոխնախարարը՝ այդպիսով վերահաստատելով համակարգում արմատական փոփոխություններ անելու նախարարի նպատակադրումը:

Նույն շարքից