Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլը հաստատել է, որ Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել

analitik.am

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պատրաստվում են հանդիպել Վիեննայում: Այս մասին, ինչպես փոխանցում է «Интерфакс»-ը, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ հանդիպման մասին երկրների ղեկավարները խոսել են վերջին հեռախոսազրույցի ժամանակ:

Պուտինի խոսնակը հայտնել է, որ հանդիպման համար նախագահները քննարկում են տարբեր քաղաքներ, ամենահավանական տարբերակը Վիեննան է:

Պեսկովը ամեն դեպքում հավելել է, որ հանդիպման մասով կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա:

 

Նույն շարքից