Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպման գնում է իր սնունդով և ավտոմեքենաներով

analitik.am

Հունիսի 10-ին Սինգապուրում վայրէջք է կատարելու Ил-76 օդանավը, որը Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման վայր է տանելու Կիմ Չեն Ընի սնունդը: Այս մասին գրում է սինգապուրյան The Straights Times թերթը:

Պարբերականը գրում է, որ Չանգի օդանավակայանում Հյուսիսային Կորեայից ժամանող օդանավին սպասելու են բեռնատարներ, որոնք էլ տեղափոխելու են տեղ հասած բեռները:

Ենթադրվում է, որ օդանավում են լինելու նաև Կիմ Չեն Ընի ավտոմեքենաներից մի քանիսը՝ Mercedes Benz, BMW 7 և այլն:
Ինչ վերաբերում է հենց Կիմ Չեն Ընին, սպասվում է, որ նա հունիսի 12-ին կայանալիք հանդիպման համար Սինգապուր կմեկնի կիրակի:

Նույն շարքից