Բարի օր Հասարակություն 

Հակառակորդի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողին տեղափոխել են Երևան, վիճակը կայուն ծանր է

analitik.am

Հունիսի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից Արցախի պաշտպանական դիրքերում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գևորգ Խաչատրյանին տեղափոխել են Երևան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

20-ամյա Գևորգ Խաչատրյանի վիճակը, Հասրաթյանի փոխանցմամբ, կայուն է ծանր:

Հիշեցնենք, որ ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Նույն շարքից