Բարի օր Հասարակություն Ռազմական 

Խոստանում եմ կազմակերպել այց Նախիջևանյան դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
 
«Նախիջևանի սահմանային հատվածի հետ կապված վերջին օրերի զարգացումների և հասարակության շրջանում առկա տարակուսանքի և կասկածանքի հետ պայմանավորված ՀՀ ՊՆ խոսնակը գրում է.
 
Հարգելի ընկերներ, անհանգստացողներ, «մասնագետներ» ու հատկապես իմ «ՊԱՌՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ» ինձ բացատրողներ, անկախ նրանից, որ ձեզանից շատերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, առաջիկայում , մինչև մեկ շաբաթվա ընթացքում, խոստանում եմ կազմակերպել այց Նախիջևանյան դիրքեր, որտեղից դուք և լրատվամիջոցները կտեսնեք Գյուննուտի տեղը, որոշ դիրքեր և այլ։ Եվ լիահույս եմ, որ գոնե դրանից հետո կդադարեք ձեր տանը նստած, տարատեսակ համեմատականներ անել, մեզ բացատրել թե մենք ինչ պիտի անենք և այլն»։

Նույն շարքից