Հայաստան Հասարակություն 

Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

analitik.am

Այսօր՝ հունիսի 10-ին ՏԻՄ-ի  ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում:

Նշված համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է թվով 29 տեխնիկական սարքավորում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում:

Նույն շարքից