Հայաստան Հասարակություն 

Ամենաակտիվ համայնքը Դպրևանքն է, ամենապասիվը՝ Նոր Արտամետը․ ՏԻՄ ընտրությունները շարունակվում են

analitik.am

Այսօր՝ հունիսի 10-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում ժամը 11-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Դպրևանք 20.69% և Մարգարա 20.14% համայնքներում, ամենացածրը՝ Նոր Արտամետում։

Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից։

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ն առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Նույն շարքից