Հասարակություն Ֆեյսբուք 

Հեղափոխությունը մտնելու է Երևանի պետական համալսարան, չկասկածեք. Պետրոսյան

analitik.am

Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամեն անգամ ես համոզվում եմ, որ հեղափոխությունը դեռ չի մտել ԵՊՀ, բայց ոչինչ չկասկածեք, մտնելու է:

Խոսքս մի քանի մասի կբաժանեմ:
1. Ցավոք սրտի մենք դեռ չենք կարողանում տարբերել ինստիտուտի քննադատությունը, ինստիտուտի ֆունկցիոնալ գործունեության քննադատությունից: Այսինքն, եթե քննադատվում է ինչ- որ կառույցի աշխատանքը, դա չի նշանակում, որ քննադատվում է կառույցը: Սա ուղղակի աբսուրդ է: Այմ մարդիկ, ովքեր ասում են՝ մի վարկաբեկեք ԵՊՀ-ն, խնդիրներ ունեն սա հասկանալու հետ: Սա ուղղակի էժան մանիպուլացիա է, որի հետևում թաքնված է նեղ սեփական շահերի պաշտպանումը կամ խեղաթյուրված արժեհամակարգը:
2. Մյուսը կապված է դասախոսների հետ: Սիրելի դասախոսներ, ուսանողները առանց ձեր օգնության չեն կարող խոսել ձեր խնդիրների մասին, եթե դուք չեք ուզում դուրս գալ կոմֆորտ զոնայից ու սպասում եք հարմար պահի, որ միանաք, ապա դա այդպես չի լինում: Ազնիվ եղեք Ձեր ու ձեր ուսանողներ հանդեպ: Այն ինչ որ սովորացնում եք, փորձեք նաև կիրառել, հակառակ դեպքում մենք ԵՊՀ-ում առաջընթաց չենք ունենա: Խնդրում եմ մի քիչ կամք դրսևորեք ու հիշեք, որ հեղափոխության ժամանակ շատերս էինք կանգնած վտանգի առաջ աշխատանք կորցնելու կամ նեղություն քաշելու, բայց փակ համակարգերում մենք այլ տարբերակ չունենք: Կամ երբ քննադատում եք Ձեր ուսանողներին ԵՊՀ-ն «վարկաբեկելու» համար, մի հատ հիշեք, թե քանի անգամ եք քննադատել նախկին իշխանություններին կամ ԵՊՀ վարչակազմին ԵՊՀ-ն այս օրին հասցնելու համար: Ամեն դեպքում, մենք փորձում ենք Ձեզ հասկանալ:
3. Մյուսը կապված է դեկանատաների հետ: Ուղղակի հերիք է ասել՝ մեզ «վերևից» են ասել, որ մենք սենց անենք, մենք մեղավոր չենք: Լավ հասկացանք, բայց դուք կարող ա մի օր հասկանաք, որ էդ վերևինը Աստծո կողմից ուղարկված չի ու կարելի ա իրան դեմ գնալ, հերի՞ք չէ հնազանդ-հնազանդ կատարողի դերում լինել: Եթե այդպես լինի, ոչ մեկ էլ մեղավոր չի, ինչ լինում ա, թող լինի: Դուք աշխատում եք, ոչ թե «վերևների» այլ ուսանողների ու երկրի համար:
Շարունակելի:

Նույն շարքից