Հասարակություն 

Գյուղացիները փակել են ճանապարհը

analitik.am

Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը: Գյուղացիները պայքարում են գործարանում իրենց աշխատատեղերի համար:

Գյուղացիներից մեկի խոսքերով, անհասկանալի է, թե ինչու ղեկավարությունից  չեն գալիս, տաքուկ տեղում նստած են. «Ուզում են ցույցերը ցրեն, որովհետև Ամերիկայից մարդիկ են գալու»:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ նահանջելու տեղ չունեն, ցանկացել են ակցիա կազմակերպել հունիսի 4-ին, սակայն սպասել են, իսկ այսօր այլևս չեն պատրաստվում սպասել:
Ցուցարարների խոսքերով, գործարանում աշխատում են միայն նրանք, ովքեր ծանոթներ ունեն: Նրանց նաև դուր չի գալիս այն, որ աշխատողներ են բերում այլ շրջաններից, քանի որ դրա պատճառով տեղի բնակիչները գործազուրկի կարգավիճակում են հայտնվում և չգիտեն թե ինչպես պետք է մարեն իրենց վարկերը:

Նույն շարքից