Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է հունիսի 12-ին կայանալիք գագաթաժողովը հուլիսին շարունակել Փհենյանում: Այս մասին հայտնում է «Չունան Իլբո» թերթը:
Վերոնշյալ թեմայի մասին հյուսիսկորեական կողմը խոսել է Թրամփին հունիսի 1-ին ուղարկված նամակում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Կիմ Չեն Ընի պատասխանի մասին հայտնի կլինի այն ժամանակ, երբ պարզ լինեն հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք հանդիպման արդյունքները: