Ռուսաստանը կարող է վերադառնալ G8, սակայն դրա համար Մոսկվան պետք է կատարի Մինսկյան պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես կարող եմ պատկերացնել Ռուսաստանի վերադարձը: Սակայն մինչ այդ մենք առաջընթացի կարիք ունենք Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում»,-նշել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Արևմուտքը Ռուսաստանի կարիքն ունի ճգնաժամերի կարգավորման համար:
Հավելենք, որ ավելի վաղ Ռուսաստանի վերադարձի անհրաժեշտության մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: