Վաղ՝ հունիսի 12-ին, Սինգապուրում կայանալիք հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների նոր հարաբերություններին, Կորեական թերակղզու դենուկլեարիզային և խաղաղության համար ձեռնարկվելիք քայլերին:
Հավելենք, որ Թրամփը Սինգապուր է մեկնել հունիսի 10-ին կայացած G7-ի գագաթաժողովից հետո:
Չինական Air China ավիաընկերության օդանավը, որով Սինգապուր է ուղևորվել Կիմ Չեն Ընը, ևս օդ է բարձրացել, սակայն ճանապարհին այն փոխել է չվերթի համարը և ուղղությունը: