Բարի օր Հասարակություն 

Լարսը փակվել է վրացիների, ռուսաստանցիների և ուկրաինացիների միջև բախման արդյունքում

analitik.am

Մցխեթի-Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը, որը Գուդաուրիի շրջանում փակվել էր տեղի բնակիչների կողմից, բացվել է, երթևեկությունը վերկանգնված է: Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից:

Ճանապարհը փակվել էր այն բանից հետո, երբ տեղացիների և արտասահմանցիների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում 4 վրացի էր բերման ենթարկվել: Տեղի բնակիչներն էլ փակել էին ճանապարհը՝ պահանջելով ազատ արձակել իրենց համերկրացիներին:

Հավելենք, որ բախման մյուս կողմում եղել են ուկրաինացիներ և ռուսաստանցիներ:

Նույն շարքից