Հասարակություն 

Իտալիան հրաժարվել է ընդունել ներգաղթյալներ տեղափոխող նավը

analitik.am

Իտալիան հրաժարվել է ընդունել Aquarius նավը, որը Եվրոպա է տեղափոխել ավելի քան 600 ներգաղթյալի՝  խնդրելով դա անել Մալթային: Մալթայի իշխանություններն իրենց հերթին հրաժարվել են դա անել՝ նշելով, որ որևէ կապ չունեն իրականացվող փրկարարական օպերացիայի հետ, քանի որ այն իրականացրել է հենց Իտալիան՝ Լիբիայի ափերին:

Reuters-ը նշում է, որ այս քայլը կարող է Մալթայի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սրման պատճառ դառնալ:

«Մալթան որևէ մեկին չի ընդունում, Ֆրանսիան ետ է ուղարկում մարդկանց, Իսպանիան պաշտպանում է իր սահմանները: Այսօրվանից սկսած Իտալիան ևս ոչ է ասելու մարդկանց առևտրին, ոչ է ասելու անօրինական միգրացիային: Իմ նպատակն է խաղաղ կյանք ապահովել այդ երիտասարդների համար Աֆրիկայում և մեր երեխաների համար՝ Իտալիայում»,-գրել է Իտալիայի Ներքին գործերի նախաարար Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում:

Հավելենք, որ Սալվինին դեռ նախընտրական արշավի ժամանակ է խոստացել վերջ դնել անօրինական միգրացիային:

 

Նույն շարքից