Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա, որպեսզի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին՝ նշելով, որ այս շաբաթ վերջինս մեկնելու է Ռուսաստան, որտեղ նաև հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: